Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պատճառներն իրենց մեջ թող փնտրեն»

«Պատճառներն իրենց մեջ թող փնտրեն»
10.02.2017 | 00:27

Ընդդիմադիր դաշտում ձևավորված դաշինքները, դեռ սաղմ չգցած, արդեն վիժեցվում են։ Անհասկանալի զարգացումներ են և՛ «Ծառուկյան» դաշինքում, և՛ Սեյրան Օհանյանի շուրջը հավաքված ու դեռ անանուն դաշինքում։ Գաղափարական տարբերությունից մինչև մեծ հավակնություններ, իշխանության երեկվա «մաշված» դեմքերից մինչև այսօրվա ընդդիմադիրներ... Կարելի է երկար շարունակել։ Այսպիսի միավորումները հազիվ թե վստահելի արդյունք տան։ Ցավոք, ստացվում են հերթական տապալված ընդդիմադիր միավորումներ, որոնք ընդամենը խորացնում են հասարակության անվստահությունը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ «Իրատեսը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի կարողանում արագ կողմնորոշվել։


-Իրենք իրենց նախ պետք է հասկանան,- ասաց հանրապետական պատգամավորը։- Հետո էլ այնպիսի վարքագիծ դրսևորեն, որ ժողովուրդն էլ իրենց հասկանա։ Շատ կարևոր է, որ այսօր հանրությունն ընդդիմությանը հասկանա ու հավատա։
-Դուք Ձեզ համար գոնե պարզե՞լ եք՝ ինչո՞ւ այսօրվա ընդդիմադիրներն իրար լեզու չեն հասկանում։ Ո՞րն է պատճառը։
-Պատճառներն ընդդիմադիրները իրենց մեջ թող փնտրեն, մեր մեջ չէ պատճառը։ Մենք կողջունենք ցանկացած դաշինքի ձևավորումը, արդար մրցակցությունը ընտրություններում։
-Ընդդիմադիրներին «խառնելու» գործում իշխանությունն իր դերակատարումը չունի՞։
-Բացարձակ: Այդպիսի բան չկա։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ